Ֆորտ Արենա՝ ընտանեկան ժամանցի լավագույն հասցե

Sep23

Պլանավորե՞լ եք ընտանիքով գտնել մի վայր, որտեղ կարող եք հետաքրքիր ձևով անցկացնել Ձեր ժամանցը, ուրեմն շտապեք գրանցել Ֆորտ Արենայի 2 արկածային հարթակների հասցեները։ Գանձերի կղզի քվեստային հարթակը գտնվում է Բուսաբանական այգում։ Ֆորտ Բոյար սրճարան-խաղասրահը գտնվում է Դավթաշենում։

Սիրու՞մ եք բացօդյա տարածքում ընտանեկան մրցույթների և ժամանցային խաղերի մասնակցել։ Միացեք Գանձերի Որոնում արկածային քվեստին։ Մեզ մոտ կունենաք Ձեր ամենաօրիգինալ, անմոռանալի և ամենաարկածային օրը Բուսաբանական այգում։

Ֆորտ Բոյար հեռուստաշոուի մոլի երկրպագու՞ եք, սիրու՞մ եք համեղ սնվել և միևնույն ժամանկ արկածաշատ օր եք ուզում ունենալ։ Դարձե՜ք Ֆորտ Բոյար խաղերի մի մասը, անցե՜ք 2 ժամ տևողությամբ փորձությունները, նվաճեք գանձարանի 7 բանալիները և Ֆորտ Արենայի ոսկիները Ձերը կլինեն։

Մեզ մոտ կարող եք անցկացնել ծննդյան տոներ, (մանկական ծնունդ և մեծահասակների ծնունդ), թիմբիլդինգներ, ընտանեկան և կորպորատիվ միջոցառումներ, դասարանական և ուսանողական մրցույթներ։

Կսպասենք բոլորիդ Ֆորտ Արենայում։

Ու՞ր գնալ դասարանով

Sep23

Որոշե՞լ եք երկար դադարից հետո դասարանով հավաքվել։ Ուզու՞մ եք այս անգամ դասարանական հավաքույթն ավելի օրիգինալ անցնի։

Սիրելի՜ ծնողներ, դասղեկներ և դպրոցի տնօրեններ, հրավիրում ենք բոլորիդ Ֆորտ Արենայի Գանձերի կղզի և Ֆորտ Բոյար խաղահարթակներ։

Այստեղ աշակերտները կանցնեն և՜ ուժային, և՜ ինտելեկտուալ փորձություններ, կփորձեն իրենց ուժերը, կմրցեն և հիանալի ժամանակ կանցկացնեն։

Երկու հարթակներում էլ արկածային քվեստը տևում է 2 ժամ։

Խոստանում ենք՝ իրական էմոցիաներ, արկածային օր, շա՜տ ոսկիներ, համեղ սնունդ, թույն ժամանց։

Նշենք, որ Ֆորտ Բոյար խաղասրահին կից գործում է բարձրակարգ սրճարան և խաղից հետո ձեզ կսպասեն ամենահամեղ և հյութալի ուտեստները՝ մատուցված միջնադարյան պղնձյա սպասքով։ Իսկ Գանձերի կղզում խաղից հետո Ձեզ կսպասեն մեր ամենահամեղ առողջ սննդի փաթեթները՝ լանչբոքսի տարբերակով։

Ֆորտ Արենայի դռները բաց են բոլոր աշակերտների համար։

Որտե՞ղ անցկացնել ծննդյան տոն, լավագույն վայրը ծննդյան միջոցառում կազմակերպելու համար

Jun25

Հոգնել եք մուլտհերոսներից, անիմատորներից և ստանդարտ ծաղրածնուներից։
Ցանկանու՞մ եք ունենալ արկածային ծննդյան տոն։

Առաջարկում ենք ծննդյան տարեդարձի կազմակերպման բոլորովին նոր ֆորմատ։ Միայն թե պետք է ընտրել ծննդյան թեման ՝ Ֆորտ Բոյար թե՞ Գանձերի կղզի։

Գանձերի կղզի խաղահարթակը գտնվում է Բուսաբանական այգում։ Գանձերի Որոնում արկածային քվեստը կազմակերպվում է ամբողջ անտառի տարածքում, յուրաքանչյուր թիմին ուղեկցում է խաղավարը, ով բացատրում է խաղի կանոնները և հետևում խաղի անվտանգ ընթացքին։ Ծովահենի թաքցրած գանձերով լի սնդուկը առաջինը գտնելու և թիմով հաղթելու համար՝ կարևոր է լինել ուշադիր և ճարպիկ։

Ֆորտ Բոյար հարթակը ի սկզբանե ձևավորված և կառուցված է լեգենդար Ֆորտ Բոյար հեռուստախաղի հիման վրա։ Ունենք 20-ից ավելի ուժային ու ինտելեկտուալ խաղեր։ Խաղի սյուժեն նույնն է, անցնել փորձությունները, հավաքել բանալիներ և տիրանալ ծերուկ Ֆուռայի գանձարանի ոսկիներին։ Ֆորտ Բոյարը, որպես ծննդյան թեմա ընտրելով, Դուք կարիք չեք ունենա գումար վատնել թեմատիկ ձևավորման վրա: Ամեն ինչ արդեն արված է։

Մեզ մոտ կազմակերպվում են և՜ երեխաների, և՜ մեծահասակների տարեդարձներ։

Նշենք, որ խաղասրահին կից գործում է բարձրակարգ ռեստորան, և խաղից հետո ձեզ կսպասեն ամենահամեղ և հյութալի ուտեստները՝ մատուցված միջնադարյան պղնձյա սպասքով։

Անցկացրու՜ ամենաարկածային ծնունդդ Fort Arena – ում։

Ուսանողական ժամանցի հիանալի վայր

Jan03

Վաղուց ուսանողական ընկերներով չե՞ք հավաքվել ու զվարճացել։ Իսկ գիտե՞ք, որ Ֆորտ Արենայում Ձեզ են սպասում ամենահետաքրքիր, ամենաարկածային քվեստային հաթակները։

Մեր քվեստային հարթակներն են՝ Ֆորտ Բոյար և Գանձերի կղզի։

Ֆորտ Բոյար խաղահարթակում Դուք կվերապրեք լեգենդար հեռուստաշոուն և կունենաք անմոռանալի արկածներ։

Գանձերի կղզի անտառային քվեստային հարթակում կորոնեք գանձեր ողջ Բուսաբանական այգու տարածքում։

Որ քվեստն էլ ընտրեք, խոստանում ենք իրական էմոցիաներ, արկածային օր շա՜տ ոսկիներ, համեղ սնունդ, թույն ժամանց։

Գալը ձեզնից, հետաքրքիր և օրիգինալ ժամանցի կազմակերպումը մեզնից։

Դեռ մտածու՞մ ես ամրագրել թե ոչ, շտապի՜ր, տեղերը սահմանափակ են։