Վերջին անգամ ե՞րբ եք ստացված թիմբիլդինգ ունեցել։ Չհիշեցի՞ք։
Ուրեմն ճիշտ ժամանակն է թիմով հավաքվելու ու մի լավ զվարճանալու։
Ինչու՞ ընտրել հենց մեր քվեստը
- Մեր 2 քվեստային հարթակները իրենց ֆորմատով միակն են Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ բոլոր երկրներում։
- Գանձերի կղզի խաղահարթակը գտնվում է Բուսաբանական այգում։ Գանձերի Որոնում արկածայի քվեստը կազմակերպվում է ամբողջ անտառի տարածքում, յուրաքանչյուր թիմին ուղեկցում է խաղավարը, ով բացատրում է խաղի կանոնները և հետևում խաղի անվտանգ ընթացքին։
- Ֆորտ Բոյար հարթակը ի սկզբանե ձևավորված և կառուցված է լեգենդար Ֆորտ Բոյար հեռուստաշոուի հիման վրա։ Ունենք 20-ից ավելի ուժային ու ինտելեկտուալ խաղեր։ Խաղի սյուժեն նույնն է, անցնել փորձությունները, հավաքել բանալիներ և տիրանալ ծերուկ Ֆուռայի գանձարանի ոսկիներին։
- Խաղերը լի են ադրենալինով և բարձրացնում են թիմային ոգին, այն ինչ հարկավոր է աշխատանքը պրոդուկտիվ դարձնելու համար։
Սիրով կսպասենք բոլորի՜դ։
Ֆորտ Արենան հուշում է, բայց չի պարտադրում։