ՏԵՍԱԴԱՐԱՆ
Խաղերի տեսակները
Սարդոստայն
Ուզու՞մ եք զգալ այն, ինչ զգում էր սարդ-մարդը: Հարկավոր է մագլցել սարդոստայնով, բացել պարկերի պահատուփերը, լուծել խնդիրները, մինչև որ կհայտնվի վերջին պարկի կողպեքի եռանիշ թիվը, որի միջոցով կբացեք պահատուփը և կվերցնեք հաղթական բանալին։
Ալրաղաց
Խաղի համար ունեք մաղ, դույլ, շերեփ, գլան և խնոցի։ Հերթով օգտագործելով նշված գործիքները պետք է պարկի ցորենը հասցնել մինչև խնոցի։ Հաղթում են նրանք, ովքեր առավել կազմակերպված թիմային աշխատանք են ցուցաբերում։
Rope Park
Խաղը ընթանում է հետևյալ կերպ։ Կապում եք ամրագոտիները։ Մասնակիցները պետք է անցնեն ցանցերի վրայով մինչև բարձրանան վերև, հասնեն խողովակին և գցեն գնդակները խողովակի մեջ։ Որ թիմը ավելի շատ գնդակներ գցի և շուտ ավարտի խաղը, այդ թիմն էլ կհաղթի։
Գերաններ
Կապում եք ամրագոտիները, քայլում անանցանելի պտտվող գերանների վրայով մինչև հասնեք պարկերին։ Պետք է որքան հնարավոր է արագ դուրս բերել կախված պարկերը։ Այս խաղում էլ հաղթում են ամենաճարպիկները։
Կծիկ
Խաղում ենք կծիկներով։ Բարձունքի վրա կան բազմաթիվ արգելքներ։ Երկու թիմերը երկար եղանների օգնությամբ գլորում են կծիկները, մինչև գցեն համապատասխան անցքերի մեջ՝ ստանալով միավորներ։ Այն թիմն է հաղթում, որը ավելի շատ միավորներ է հավաքում։
Լաբիրինթ
Մեզ մոտ լաբիրինթները խողովակներից են պատրաստված, իսկ Դուք այնտեղ ձերբակալված եք ձեռնաշղթաներով։ Լաբիրինթից ոչ միայն Դուք պիտի դուրս գաք, այլև դուրս հանեք պարկերը խողովակների լաբիրինթից։ Որ թիմը առաջինը դուրս բերի պարկերը լաբիրինթից, այդ թիմն էլ հաղթող կճանաչվի։
Զույգ խաղաքարտեր
Ի՞նչ անել FortArena-ի այս խաղում հերթական բանալին նվաճելու համար: Սեղանին դրված 15 խաղաքարտերը, հերթով պետք է բացել և գտնել համընկնող 2-ը։ Բանալին ստանում է այն թիմը, որն ավելի շատ զույգ խաղաքարտ կգտնի։ Խաղի տևողությունը՝ 5 րոպե:
Հեծանիվ
Սիրու՞մ եք հեծանիվ վարել։ Իսկ որքա՞ն արագ կարող եք վարել։ Այս խաղում 2 թիմերի մասնակիցները 30վրկ․ հերթափոխով վարում են հեծանիվները։ Հաղթում է այն թիմը, ում հեծանիվի լուսային ցուցիչը առաջինը կհասնի գագաթին։
Նշանառուներ
Դարակների վրա շարված են դույլեր։ Պատահականության սկզբունքով դույլերից մեկի մեջ դրված է բանալի։ 2 թիմերի մասնակիցները հերթով վերցնում են գնդակները, նշան բռնում և հարվածում դույլերին։ Հաղթում է այն թիմը, որ առաջինը կհարվածի բանալիով դույլին և կստանա բանալին։
Ավազով պարկեր
Խաղահարթակում կան 16 պարկեր, որոնց մեջ կան շատ կեղծ բանալիներ։ Պարկերից 2-ի մեջ թաքնված են 2 իսկական բանալիները։ Մասնակիցները փակ աչքերով փորձում են գտնել իսկական բանալին։ Որ թիմը առաջինը գտնի իսկական բանալին, այդ թիմը հաղթող կճանաչվի։
Ֆորտ Արենա խաղահարթակ
Image Alt
Բարձրակարգ սրճարան
Image Alt
Ընտանեկան ժամանց
Image Alt
Կորպորատիվներ
Image Alt
Ծնուննդյան տոներ
Image Alt
Ֆորտ Բոյար խաղեր
Image Alt
Գանձերի Որոնում խաղեր
Վիդեո դարան
Ամրագրելու համար կապնվեք մեզ հետ
+374 95 155 888
+374 95 155 888
info@fortarena.am
Fort Boyard՝ Տիգրան Պետրոսյան 25/5, Դավթաշեն
Գանձերի Կղզի՝ Աճառյան 1, Բուսաբանական այգի